Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ո՞րն է լոգիկան

Ո՞րն է լոգիկան
01.07.2025 | 11:31

Ես, օրինակ, զարմանում եմ, որ ասում են՝ «հոգևորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ...»: Չէ, լուրջ, էլի: Ինչո՞ւ չպիտի զբաղվի: Հատկապես, վարդապետները, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները:

Այսինքն, էդ խի՞, կներեք, ինչո՞ւ պիտի կիսագրագետ, չկայացած, մասնագիտորեն անպիտան ցանկացած պռախադիմեց իրավունք ունենա «քաղաքականությամբ զբաղվելու», իսկ որպես կանոն՝ կրկնակի բարձրագույն կրթություն ստացած, իր գործունեության ասպարեզում կայացած, կենսափորձ, շփման կուլտուրա ունեցող, պատմություն իմացող, մշակույթին քաջատեղյակ, հոգեպես ու ֆիզիկապես առողջ, ասելի՛ք ունեցող, գաղափարապես կոփված մարդը իրավունք չպիտի ունենա «քաղաքականությամբ զբաղվելու»:

Ո՞րն է դրա լոգիկան:

Այսինքն, քաղաքական ասպարեզը բացառապես թերուս-արատավոր, «իզմեր» չունեցող, անշնորհք-տգետ, անպիտան-պոռոտախոսների՞ համար է:

Որ ի՞նչ:

Որ հետո ասենք՝ վայ, էլի կոյաճահճուտն ընկա՞նք:

Ի դեպ, երբ գոնե մի քանի հոգևորական սկսի քաղաքականությամբ զբաղվել, ապա ի լրումն ամենի, քաղաքական ամբիոններից գոնե «Հայ մեր...» կլսենք, այլ ոչ թե՝ «տիրումեր...»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ